Հերթական ուսանողական մրցույթը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները Պոլիտեխնիկի ՔՏ և ԲՃ ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 14-ին իրենց ուժերը չափեցին բոուլինգի շրջանակներում, որը մեծ ոգևորություն էր առաջ քաշել ուսանողների շրջանում: Արենա Բոուլինգում միմյանց դեմ մրցեցին ՔՏ և ԲՃ, Էներգետիկական, Կիբեռնետիկայի, ՔՀ և Ի, Կիրառական մաթեմատիկայի, Ընդ և Լ ֆակուլտետների ուսանողները: Հետաքրքիր և մեծ դրական էմոցիաներ հաղորդած խաղի արդյունքում մրցանակային 3 տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ (2 խաղերի գումարը)`

 

1. Լևոն Ազիզյան – 271 (Կիբեռնետիկայի ֆակուլտետ)
2. Տիգրան Գալստյան – 250 (Կիբեռնետիկայի ֆակուլտետ)
3. Արթուր Տոնոյան – 240 (ՔՀ և Ի ֆակուլտետ)


Հատկանշական է նշել նաև, որ ՈւԽ առաջին տեղեր զբաղեցրած մասնակիցների գումարային միավորները դարձան ռեկորդային, որը առիթ կհանդիսանա <<ԱՐԵՆԱ>> խաղասրահում փակցնելու ՀԱՊՀ ՈւԽ անվանումը:
Շնորհավորում ենք մեր մասնակիցներին հիանալի խաղի և մթնոլորտի համար:

No Replies to "Հերթական ուսանողական մրցույթը"


    Got something to say?

    Some html is OK