Պետհիմնարկների միջև մրցույթն ավարտվեց

Մայիսի 2-ին ավարտվեց Արենա Բոուլինգ ակումբում ապրիլի 4-ին մեկնարկած երրորդ բոուլինգի առաջնությունը Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միջև: Մասնակիցներն էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության, ՀՀ զբաղվածության ծառայության,Խարբերդի մասնագիտացված մանկատան, <Զատիկ> երեխաների աջակցության կենտրոնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի թիմերը: Երրորդ անգամ թիմային առաջնությունում առաջին տեղը գրավեց և ստացավ ճյուղային արհմիության գավաթը ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմը: Երկրորդ տեղը գրավեց և դարձավ արծաթե մեդալակիր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց ՀՀ ոստիկանության ոչ ծառայողների թիմը:

No Replies to "Պետհիմնարկների միջև մրցույթն ավարտվեց"


    Got something to say?

    Some html is OK