ՄՐՑՈՒՅԹ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

<<Արենա>> Բոուլինգ և Բիլիարդ ակումբում նոյեմբերի 19-ին` ժամը 15:00-ին տեղի ունեցավ բոուլինգի մրցույթ սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ : Այն կազմակերպել էր Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը `<<Արենա>>-ի և <<Հարմոնիա հոգեբանության հանրային զարգացման կենտրոն>>-ի հետ համատեղ:

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանի խոսքերով այս մրցաշարի նպատակն էր սփյուռքահայ ուսանողների կյանքը Հայստանում դարձնել ավելի ուրախ , արդյունավետ և հաճելի :

-Այս ծրագիրը կազմակերպել ենք երիտասարդների առաջարկով: Ինչպես տեսնում եք ամեն ինչ շատ լավ է անցնում ` մասնակիցները մարտական են տրամադրված, բայց իհարկե ոչ թշնամաբար միմյանց նկատմամբ : Առաջնությունը և´ մրցակցություն է, և´ հաճելի ժամաց, և´ շփում, և´ սպորտ:

Իսկ <<Հարմոնիա ՀՀԶԳ>>-ի հիմնադիր նախագահ Աշխեն Մկոյանի խոսքերով սպորտը երիտասարդների համար լավագույն միջոցն է թեթևանալու համար:
-Այն օգնում է ստանալ դրական լիցքեր , ազատվել սթրեսներից, և քանի որ մեր կազմակերպության նպատակների մեջ ի սկզբանե մտնում էր առողջ ապրելակերպի տարածումը , դրա համար որոշեցինք մասնակցել այս ծրագրին:

Մասնակիցները բաժանվեցին թիմերի և ակտիվ խաղ ցուցաբերեցին: Առաջին երեք լավագաույն արդյունքներ ունեցող թիմերը պարգևատրվեցին <<ՍՈւԽ>>-ի և <<Արենա>> ակումբի կողմից սահմանված պատվոգրերով , իսկ առաջին տեղ զբաղեցրած թիմը նաև <<ՍՈւԽ>>-ի վերնաշապիկներով:
Առանձին պատվոգրի արժանացավ Սարգիս Ղազարյանը որպես լավագույն միավորներ վաստակած մասնակից:

Մասնակիցների ոգևորությունը երևում է նաև նրանց խոսքերում: Հրանուշ Սարոյանն ասում է.
– Ընդհանրապես շատ լավ գաղափար էր անցկացնել բոուլինգի առաջնությունը: Շատ ուրախ եմ , որ մասնակցեցի այս ծրագրին: Ճիշտ է մեր թիմը առաջին տեղը չգրավեց , բայց շատ լավ ներկայացավ ու շատ ուրախ ժամանակ անցկացրինք:

Օլգա Օրֆանիդիի խոսքերով նույնպես առաջնությունը շատ ուրախ մթնոլորտում անցավ: Նա նշեց.
-Ուրախ միջավայր էր և , որ ամենակարևորն է ` ծանոթացա նոր մարդկանց հետ , իսկ ում հետ ծանոթ էի ավելի սերտ հարաբերություններ հաստատեցի: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին նման հետաքրքիր մտահաղացման համար:

Անուշիկ Ստամբոլցյան
Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

No Replies to "ՄՐՑՈՒՅԹ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ"


    Got something to say?

    Some html is OK